29.03.24
LEASING EXPO 2024
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ապրիլի 12-14-ին, ժամը՝ 11։00-20։00-ին Մերիդիան էքսպո կենտրոնում (հասցե՝ ՀՀ,ք. Երևան, Ոսկերիչների 1) տեղի կունենա «Բիգ Փրոջեքթս» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված «Leasing Expo 2024-բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը։ Մասնակցելով միջոցառմանը՝ տնտեսվարողները հնարավորություն կունենան ձեռք բերել նոր սարքավորումներ՝ շահավետ պայմաններով։ Մանրամասներին ծանոթանալու համար՝ ●Facebook / Leasing EXPO ●Instagram / leasing_expo Ցանկացողները կարող են զանգահարել՝ +374 55 533 521
|
|
26.03.24
ԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ (ՆՈՎՐՈՒԶ) ՄԵՂՐԻՈՒՄ
|
Երեկ` մարտի 25-ին, «Մեղրիի Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Մեղրիի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ-միջոցառում` ԻԻՀ Կապանի հյուպատոսարանի և Մեղրիի համայնքապետարանի համագործակցությամբ։Բարեկամ պետության գործընկերները առաջին անգամ Մեղրիում նշեցին իրենց ազգային տոնը։Ողջ երեկոյի ընթացքում հնչեցին իրանական երգ-երաժշտություն, հայկական երգերի պարսկերեն, նորացված տարբերակներ, ինչպես նաև պոետ Հաֆեզի բանաստեղծությունները։Մեծ հետաքրքրության արժանացան ԻԻՀ տարբեր նահանգների ազգային պարերը, որոնք իրենց մեջ խորհուրդ էին կրում։Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը իր շնորհավորական ուղերձը հղեց Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին և իր գործընկերներին։Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ...
Մանրամասն |
|
25.03.24
Հրավիրում ենք հանրային քննարկման
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 2024 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 17:00-ին, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում (հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Զ. Անդրանիկի 2) տեղի կունենա Լիճքի ջրամբարի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
|
|
24.03.24
—•ԲԱՐԻ ԵՎ ՕՐՀՆՅԱԼ ԾԱՂԿԱԶԱՐԴ •—
|
Այսօր՝ մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը(Ծառզարդար), Մանուկների օրհնության օրը։ Տոնը խորհրդանշում է Հիսուսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ։ Մեղրի համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեծ շուքով նշվեց Ծաղկազարդը և կատարվեց մանուկների օրհնության կարգ։
|
|
12.03.24
Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի N3 հերթական նիստը
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մարտի 19-ին ժամը 17:00-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի N3 հերթական նիստը:
|
|
08.03.24
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ.
|
Սիրելի՛ կանայք` մայրեր, քույրեր և դուստրեր. ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:Հայ կանայք միշտ եղել են ազգապահպանության երաշխավորն ու մեր դարավոր ավանդույթների կրողը, նվիրումով մասնակցել են պետական և հասարակական կյանքին: Այս տոնը ևս մեկ առիթ է լավագույն մաղթանքներ, երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ:Բոլոր ժամանակներում դուք եղել եք ընտանեկան օջախի պահապանը, մատաղ սերնդի դաստիարակողն ու ազգային ավանդույթների կրողը: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք մեր կյանքն ու մեզ մղում նոր նախաձեռնությունների:Ձեր սերն ու հոգատարությունը, բարությունն ու քնքշությունն աշխարհն ավելի լավն են դարձնում, մեղմում են դժվարություններն ...
Մանրամասն |
|
08.03.24
ՀԻՆ ՄԵՂՐԻԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
|
2024թ. մարտի 7-ին տրվեց Մեղրիի Փոքր թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի մեկնարկը։Ժողովրդական տների պահպանման և վերականգնման ծրագրի նպատակը քաղաքի մշակութային, տնտեսական զարգացումն է, դեպի Մեղրի զբոսաշրջության ակտիվացումը։Մեղրիի Փոքր թաղի վերածնունդը շատ կարևոր է Հայաստանի զբոսաշրջային ներուժի զարգացման համար։Նախատեսվում է Փոքր թաղի պահպանական գոտու՝ Մեժլումյան և Վազանց փողոցների վերակառուցում, զբոսաշրջային ցուցանակներով կահավորում, ավտոկայանատեղիների կառուցում, ինչպես նաև լուսավորման, խմելու ջրի, ոռոգման և կոյուղու համակարգի հիմնում։Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինասավորմամբ։ Բովանդակության պատասխանատուն Զբոսաշրջության կոմիտեն է, ...
Մանրամասն |
|
08.03.24
«Ժպիտ ու սեր Ձեզ…»
|
Այսօր «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» հՈԱԿ-ի Մեղրիի մշակույթի տանը տեղի ունեցավ կանանց միջազգային տոնին նվիրված «Ժպիտ ու Սեր Ձեզ…» խորագիրը կրող տոնական միջոցառումը։ Իրենց ելույթներով օրը տոն դարձրեցին մշակույթի տան թատերարվեստի,պարի,երգի և երգչախմբի սաները,Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի պարի և երգի բաժինների սաներն ու Մեղրի համայնքի Արևիք արվեստի դպրոցի պարային բաժնի սաները։ Հրաշալի միջոցառումը մեծ հիացմունք և բավականություն պարգևեց ներկաներին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |