Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 100-րդ կետով, հիմք ընդունելով <<Յուքոմ>> ՍՊԸ-ի , ի դեմս տեխ. տնօրեն՝ Գ. Գևորգյանի հայտը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 12-ի N 2337-Տ).
որոշում եմ՝
1.Տալ <<Յուքոմ>>ՍՊԸ-ին՝ Մեղրի համայնքի Լեհվազ գյուղում / կադաստրային ծածկագիրը՝ 09-037-0121-0083 / ԲՀ համակարգի 068SY հիմնական կայանի կառուցման համար շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է ):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդող օրվանից: