Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 100-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի՝ ի դեմս աշխատակազմի քարտուղար Աննա Ավետիսյանի հայտը (մուտք՝ 2019 թվականի սեպտեմբեր 18-ի N 3720).
որոշում եմ՝
1.Տալ Մեղրիի համայնքապետարանին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ք. Մեղրիում շուկայի և ք. Ագարակ Սահմանամերձ փողոց թիվ 12/4 հասցեում ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքների համար շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է ):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդող օրվանից: