Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 11 որոշումը և 2019 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած աճուրդի թիվ 37/1 արձանագրությունը.
որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Վահրավար գյուղում ագտնվող 1,007 հա գյուղատնտեսական այլ հողատեսք նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-088-0112-0024) 553 850 (հինգ հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթած մասնակից Արթուր Աթանեսյանին՝գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:
2.Օրենքով սահմանված կարգով ապահովել վճարման ենթակա գումարի մուծումը (փոխանցումը) Մեղրիի համայնքապետարանի 900305081367 հաշվարկային հաշվին:
3.Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին` աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի (սահմանված ժամկետում ու կարգով) վճարումը կատարելուց հետո, աճուրդում հաղթողի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
4.Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման` անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մ. Ղազարյանը: