Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 292-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2018 թվականի N 292-Ա

«ՍՄ-ՄՀ-ԳՀԱՊՁԲ-18/5» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 26-րդ մասի 1-ին պարբերությամբ, հիմք ընդունելով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի կարիքների համար մարդատար ավտոմեքենայի ձեռքբերման» գնման հայտը և առաջարկը՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ստեղծել «ՍՄ-ՄՀ-ԳՀԱՊՁԲ-18/5» ծածկագրով գնանշման հարցման միջոցով գնում կատարելու ընթացակարգի գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով`

Հանձնաժողովի նախագահ՝

Վանիկ Սարգսյան-Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնի պետ,

Անդամներ՝

Մհեր Նիկողոսյան- Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ,

Գուրգեն Գրիգորյան-Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատար,

Մերի Կարապետյան -Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ

Մարտիկ Պողոսյան – Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ:

2.«ՍՄ-ՄՀ-ԳՀԱՊՁԲ-18/5» ծածկագրով գնանշման հարցման միջոցով գնում կատարելու ընթացակարգի հանձնաժողովի քարտուղար նշանակել Արթուր Հայրապետյանին - Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ /գնումների համակարգող/:

3.Սահմանել, որ գնանշման հարցման միջոցով գնում կատարելու ընթացակարգի հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս. թ. մայիսի  23-ին, ժամը 12:00-ին, Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի վարչական ղեկավարի նստավայրում (ք. Ագարակ, Գ. Նժդեհի 5):

4.Գնանշման հարցման միջոցով գնում կատարելու ընթացակարգի հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: 

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանի վրա:

6.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner