Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 323
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 օգոստոսի 2019 թվականի N 323

ԴԱՎԻԹ ԳՈՒՐԳԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈԻՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1 մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Դավիթ Գուրգենի Հարությունյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2019 թվականի օգոստոսի 8-ի N 3150  դիմումը.

                                                                                         ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի  փողոցի թիվ 121/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Դավիթ Գուրգենի Հարությունյանին  սեփականության իրավունքով պատկանող 0,1754 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<խառը կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասում (ծածկագիր 09-002-0061-0013, սեփականության իրավունքի վկայական թիվ 09082018-09-0026) 41.6 քմ մակերեսով ինքնակամ կառուցված ծածկը,60.35 քմ մակերեսով բետոնե հարթակը ու 4.8 քմ ինքնական կառուցված պարիսպը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2.Տեղեկացնել Դավիթ Հարությունյանին, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման 2-րդ գլխի 22-րդ կետի գ) ենթակետով սահմանված վճարները՝

1) Ծածկի համար 57 408 (հիսունյոթ հազար չորս հարյուր ութ ) ՀՀ դրամ (41.6 քմ x 20 000 դրամ x 0.069 = 57 408 ՀՀ դրամ ) ,

2) Բետոնե հարթակի համար 83 214  (ութսուն երեք հազար երկու հարյուր տասնչորս ) ՀՀ դրամ (60.3 քմ x 20 000 դրամ x 0.069 = 83 214  ՀՀ դրամ ) ,

3) Պարիսպի համար 6624 (վեց  հազար վեց  հարյուր քսանչորս ) ՀՀ դրամ (4.8 քմ x 20 000 դրամ x 0.069 = 6624  ՀՀ դրամ )  60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետկան գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner