Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 221
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2020 թվականի N 221

<<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>> ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի կողմից 2020 թվականի հունիսի 22-ին հայտնաբերվել է  <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 1541-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես՝ կառուցապատող <<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Հովսեփյանի կողմից Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրում բազմամետաղների մշակման փորձարարական գործարանի և Պոլիմետաղների մշակման փորձարարական  գործարանին կից ջարդող- մանրացնող կոմպլեքսի  կառուցման  համար  2018 թվականի մարտի 21-ին տրված N06 շինարարության թույլտվությամբ 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 1 շինարարության թույլտվությունը երկարաձգվել է 1 (մեկ) տարի ժամկետով, սակայն սահմանված ժամկետում շինարարությունը ավարտված չէ:Հայտնաբերված իրավախախտման փաստով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի նախաձեռնությամբ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի <<բ>>  ենթակետի  և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ >> օրենսգրքի 154.1-րդ հոդվածի առաջին մասի  պահանջների խախտման փաստով  հարուցվել է վարչական վարույթ:
Կառուցապատողը պատշաճ ծանուցվել է 2020 թվականի հուլիսի 13-ին կայանալիք  վարչական վարույթի գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել:
Գործի քննության ընթացքում ուսումնասիրվեցին  շինարարության թույտվությունները, վարչական իրավախախտման արձանագրությունը, <<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>> ՍՊԸ-ի դիմումը՝ շինարարության երկարաձգման վերաբերյալ, կառուցվող օբյեկտի նախահաշվարկային արժեքի մասին փաստաթղթերը:
Գործի փաստական հանգամանքների և դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, որ կառուցապատող <<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>> ՍՊԸ-ի տնօրեն  Վարդան Հովսեփյանի կողմից սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները ավարտված չեն, որով թույլ է տվել <<Վարչական իրավախախտումների վերբերյալ>> օրենսգրքի 154.-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտում:
2.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները. Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական  նախագծերը, տալիս շինարարության(քանդման) թույլտվություն, միջոցներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար:<<Վարչական իրավախախտման վերաբերյալ>> օրենսգրքի 154.1հոդվածի առաջին մասի համաձայն՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարարական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված  կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավոևյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ >> օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով, 32-րդ հոդվածով,154.1 հոդվածի առաջին մասով, 219-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Կառուցապատող <<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>>ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Հովսեփյանին <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154.1-րդ հոդվածի առաջին մասով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝  309 889     ( երեք հարյուր ինը հազար ութ հարյուր ութսունինը) ՀՀ դրամի չափով:
2.<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտումն կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն,Մեղրի համայնք, 900305081276 հաշվարկային հաշվեհամարին:Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner