Այսօր: Շաբաթ, 20 Հուլիսի 2019թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1034
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 280
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, meghri.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2019 թվականի N 280

ՀԱԿՈԲ ԷԴԻԿԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Հակոբ Էդիկի Դանիելյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի հունիսի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից 12.06.2019թ, տրված N123613686286142353, N123613686310142403, N123613686320142412 տեղեկանքների և Կապանի ՀՔԲ-ի կողմից տրամադրված տվյալների ՝ քննարկվող MINI COOPER 1,6 I մակնիշի, 35SX656 պետհամարանիշի, NISSAN VERSA 1,8 L մակնիշի 35SR974 պետհամարանիշի, TOYOTA COROLLA 1,8 մակնիշի 35SX658 պետհամարանիշի փոխադրամիջոցները հանդիսանում է քաղաքացի Հակոբ Դանիելյանի սեփականությունը, ինչը «Գույքահարկի մասին» օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 89340 (ութանասունինը հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ, ինչը 2018-2019 թթ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել: Քաղաքացի Հակոբ Դանիելյանի կողմից նշված ժամանակահատվածի համար գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 4503 (չորս հազար հինգ հարյուր երեք) ՀՀ դրամի չափով: 2019 թվականի հունիսի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի հուլիսի 3-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 19.06.2019թ. փոստ. անդորրագիր AG016395411AM/ քաղաքացի Հակոբ Դանիելյանը: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթ լսումներին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Հայաստանի Հանրապետության Սահամանդրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Գույքահարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն «Գույքահարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար՝գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու / հաշվառման / վայրի համայնքի բյուջե :Փոխադրամիջոցի սեփականատեր համարվաղ ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման / գրանցման/ վայրի համայնքի բյուջե:Նշված իր հաշվառման / գրանցման/ բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե:Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը ՀՀ տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն , օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Գույքահարկի մասին» օրենքի 2-րդ, 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածով , «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով

                                                                       ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Հակոբ Դանիելյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 93843 (ինիսուներեք հազար ութ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ, որպես քննարկվող MINI COOPER 1,6 I Iմակնիշի, 35SX656 պետհամարանիշի, NISSAN VERSA 1,8 L մակնիշի 35SR974 պետհամարանիշի, TOYOTA COROLLA 1,8 մակնիշի 35SX658 պետհամարանիշի փոխադրամիջոցների վճարման ենթակա գույքահարկի գումար, որից 4503 (չորս հազար հինգ հարյուր երեք) ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել  ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկել դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հակոբ Դանիելյանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner