Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 27
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2020 թվականի N 27

ԱՐՄՈ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԱԴԱՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 275-283-րդ, 2191 –րդ և 305-րդ հոդվածներով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի մասնագետի կողմից 2019թվականի դեկտեմբերի 06-ին կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ N2 արձանագրությունը, ինքնակամ կառույցի լուսանկարները
                                                                               ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենց փողոցի թիվ 23/22 հասցեի բնակիչ Արմո Ադամյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ 200 000(երկու հարյուր հազար )ՀՀ դրամի չափով:
2.Արմո Ադամյանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել ՀՀ ֆինանսների նախարարության Մեղրի համայնքի 900305081276 հաշվեհամարին:Նշված ժամկետում տուգանքը կամավոր չմուծելու դեպքում այն կգանձվի օրենքով նախատեսված կարգով:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ՝ երկամսյա ժամկետում: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմո Ադամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner