|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունվարի 2021 թվականի N 19 |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԵՐԳԵՅ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31 -Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ, ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N85-Ն որոշումը և Սերգեյ Պետրոսյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2021թ. հունվարի 18-ի N121-Ֆ հայտը.
որոշում եմ՝ Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Պետրոսյանին (գրանցման համարը՝ 79.1070186 ) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 112 հասցեում գտնվող լցակայանում թույլատրել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու հեղուկ վառելիքի վաճառքով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|