Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 100-րդ կետով, հիմք ընդունելով <<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>>ՍՊԸ-ի տնօրեն` ի դեմս Վարդան Հովսեփյանի հայտը (մուտք՝ 2020 թվականի հոկտեմբերի 18-ի N 3352-Տ)
որոշում եմ ՝
1.Տալ << ԱՏ-ՄԵՏԱԼՍ>> ՍՊԸ-ին բազմամետաղների մշակման փորձարարական գործարանի և պոլիմետաղների մշակման փորձարարական գործարանին կից ջարդող –մանրացնող կոմպլեքսի վերանորոգման աշխատանքների երկարաձգման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք: