Այսօր: Կիրակի, 22 Սեպտեմբերի 2019թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2729
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
 
 

Համայնքի ղեկավար ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

Ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ագարակի միջնակարգ դպրոցում: 1993-94 թվականներին զինվորական ծառայության ընթացքում մասնակցել է ՀՀ սահմանների  պաշտպանական  մարտական  գործողություններին, վիրավորվել  է  հրազենից և  զորացրվել: 1995թվականին   ավարտել  է  Երևանի ժողովրդական  տնտեսության  ինստիտուտի (այժմ՝Հայաստանի տնտեսագիտական համալսարան) <<Աշխատանքի  էկոնոմիկա>>  բաժինը և ստացել տնտեսագետի որակավորում: 1992 թվականին ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1995 թվականից  աշխատել  է  ՀՀ  Մեղրիի  հարկային  պետական  տեսչությունում , 1998 թվականից՝ ՀՀ ՀՏ 4-րդ վարչության Սյունիքի տարածքային  բաժնում՝  օպեր-լիազոր, 2000 թվականին՝  ՀՀ  պետեկամուտների  նախարարության  օպերատիվ  հետախուզության  վարչության  Սյունիքի  բաժնի  ավագ  օպեր-լիազոր, 2001 թվականին՝  նույն  վարչության  ռեգիոնալ  6-րդ  բաժնի  Կապանի  բաժանմունքի  ավագ  օպեր-լիազոր, միաժամանակ, ՀՀ  ԿԱ  մաքսային  պետական  կոմիտեի ԴՊ վարչության Սյունիքի բաժնի ավագ տեսուչ, 2002 թվականին՝  ՄՊԴ  վարչության  Մեղրիի  տարածքային  խմբի  գլխավոր  տեսուչ-խմբի  ղեկավար, 2003 թվականին՝  նույն  խմբի  գլխավոր  մաքսային  տեսուչ, խմբի  ղեկավար, 2007 թվականիցից՝  «Վիլա  Տրանս»  ՍՊԸ-ի  տնօրեն:  Պարգևատրվել  է  ՀՀ  «Մարտական ծառայության  համար»  մեդալով: 2008 թվականին  ընտրվել  է Ագարակի քաղաքապետ: 2016 թվականին  ընտրվել  է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար: Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: Ամուսնացած  է, ունի  երկու   դուստր և   երկու   որդի:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝(+374 286)4-34-23
Էլ. փոստ՝
Գրել նամակ՝

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

0

Լիազորությունների

Սկիզբ՝ 24/10/2016
Ավարտ՝

Կուսակցություն

Հայաստանի հանրապետական (ՀՀԿ)

 
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner