Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Էլմիրա Ռուբենի Բաբայանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2020թ. սեպտեմբերի 14-ի N 3112-Ք դիմումը.
որոշում եմ ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղում գտնվող, Էլմիրա Ռուբենի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող 09-037-013-005 կադաստրային ծածկագրով 0,19 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լեհվազ, 3-րդ փողոց 3-րդ նրբանցք թիվ 8/5» հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: