Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 190
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2019 թվականի N 190

ԱՐԹՈՒՐ ՍՈՒՐԻԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 164 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արթուր Պողոսյանի` համայնքի ղեկավարին ուղղած 2019 թվականի մայիսի 2-ի թիվ 1676 դիմումը.

                                                                                      որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 12/1/2   հասցեում    գտնվող,  Արթուր Պողոսյանի սեփականությունը հանդիսացող  214,7 ք.մ  մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների  պետական գրանցման  վկայական  N13112017-09-0025,  տրված 13.11.2017թ.)   բաժանել  երկու՝  187,4ք.մ  և 27,3ք.մ   մակերեսներով   առանձին գույքային միավորների և տրամադրել՝

1)187,4 ք.մ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Ադելյան փողոց  թիվ 12/1/2/1» հասցե.

2)27,3 քմ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի  համայնք,   քաղաք Մեղրի, Ադելյան փողոց  թիվ 12/1/2/2»  հասցե:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի  2019 թվականի մայիսի 3-ի թիվ 164 որոշումը:

3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner