Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 111
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 111


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ԱՆԱՀԻՏ ԱԼՅՈՇԱՅԻ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Անահիտ Ալյոշայի Թարվերդյանի կողմից ներկայացված դիմումը, նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                           որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Ագարակ քաղաքի Գործարանային փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող 28,9 ք.մ. մակերեսով բնակելի տունը, 29,2 ք.մ. մակերեսով օժանդակ շինությունը, 3 ք.մ. մակերեսով զուգարանը, 12,1 ք.մ. լողավազանը և նրանց համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,09642 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0064-0024, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.12.2019թ. N19122019-09-0060 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Անահիտ Ալյոշայի Թարվերդյանին, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N 912-Ն որոշման 35-րդ կետի ա),  բ) և գ) ենթակետերով սահմանված գներով՝

1)բնակելի տան համար 30 000 դրամ x 0,069 x 28.9քմ =59 823 (հիսունինը հազար ութ հարյու քսաներեք) ՀՀ դրամ.

2)օժանդակ շինության համար 20000 դրամ x 0,069 x 29.2 քմ = 40 296 (քառասուն հազար երկու հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ.

3)զուգարանի համար 30000 դրամ x 0,069 x 3 քմ = 6210 (վեց հազար երկու հարյուր տաս) ՀՀ դրամ.

4)լողավազանի համար 90000 դրամ x 0,069 x 12.1քմ = 75 141 (յոթանասունհինգ հազար մեկ հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ.

5)պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 342 դրամ x 964.2 քմ =329 756 (երեք հարյուր քսանինը հազար յոթ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ.

6)համաձայն 35.1 կետի՝ վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23000 ՀՀ դրամ (վճարման անդորագրերի հիման վրա):

2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.12 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ20/12/2019 10:13
Վերջին անգամ խմբագրել է ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Վերջին խմբագրման ամսաթիվ26/12/2019 16:36

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner