Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի հունարի 19-ի N 38-Ն որոշումը և Հարություն Լեռնիկի Ադամյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած թիվ 1719-Ք դիմումը.
որոշում եմ՝
1. Փոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 28/2 հասցեում գտնվող, Հարություն Լեռնիկի Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2429438, կադաստրային ծածկագիր՝ 09-008-0046-0016) 0,0045 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակությունը որպես՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողեր:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: