Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 73-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 73-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼՎԱՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N55-Ա ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ԿԵՏԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ և 42)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով, 20-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ և 94-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`

որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսքեր նշանակության 09-009-0126-0029 կադաստրային ծածկագրով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների  պետական գրանցման  վկայական N03052017-09-0025) 0,1555հա հողամասը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, վարձակալության իրավունքով, մրցույթային կարգով տրամադրել ` մեկնարկային  վարձավճարի  գին սահմանելով   1ք.մ.-ի համար 3 (երեք) ՀՀ դրամ:

2.Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին» N55-Ա որոշման 1-ին և 4-րդ կետերը:

3. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ18/07/2017 16:27
Վերջին անգամ խմբագրել է ՏՀԶՎԿ ՀԿ  
Վերջին խմբագրման ամսաթիվ11/05/2018 11:18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner