Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 61-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 61-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ/ ԳԵՂԱՆՈՒՇ ԹԱԴԵՎՈՍԻ ԴԱՐՉԻՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի  1-ին  կետի 21-րդ մասով,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության   կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման  դրույթներով,   հիմք  ընդունելով  համայնքի ղեկավարի  առաջարկությունը  և  որոշման նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները` կողմ- ,  դեմ- ,  ձեռնպահ- , Հայաստանի  Հանրապետության   Սյունիքի  մարզի  Մեղրի  համայնքի ավագանին                                           

որոշում  է՝

 1.Հայաստանի Հանրապետության   Սյունիքի մարզի  Մեղրի  համայնքի  սեփականություն համարվող Ադելյան  փողոցի թիվ  15բ/8  հասցեում գտնվող  ինքնակամ  կառուցված  30.71 քառ.մ    մակերեսով  բնակելի նշանակության  շինությունը (ավտոտնակը), (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական   գրանցման  22.06.2017թ. N22062017-09-0015  վկայական)   և    նրա  համար սահմանված կարգով  առանձնացված 0.003071 հա  մակերեսով հողամասը  (ծածկագիր` 09-005-0040-0032)  գնման նախապատվության իրավունքով  (ուղղակի վաճառք),    օրենքով   սահմանված կարգով  օտարել  Գեղանուշ  Թադևոսի Դարչինյանին (անձնագիր` AP 0532032, տրված 24.09.2016 թվականին  045-ի կողմից)`   հաշվի առնելով,  որ ինքնակամ կառույցի պահպանումը  չի խախտում այլ անձանց  իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ շինությունը  կառուցված չէ  ինժեներատրանսպորտային  օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, Հայաստանի Հանրապետության  հողային  օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կառուցված չէ  քաղաքաշինական  նորմերի  ու կանոնների  էական խախտումներով  և  չի առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու իրավունք:

2.Առաջարկություն ներկայացնել Գեղանուշ Դարչինյանին վճարելու Հայաստանի Հանրապետության  կառավարության 18.05.2006 թվականի N 912-Ն որոշման 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով, 35.1-ին կետով սահմանված վճարները՝                                           

ա) Ավտոտնակի համար 10 000 դրամ x 0,086 x 30,17 քմ = 25947 (քսանհինգ հազար ինը հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ,                                           

բ) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 528 դրամ x 30,17 քմ =15930 (տասնհինգ հազար ինը հարյուր երեսուն) ՀՀ դրամ:

գ)Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` (վճարման անդորագրերի հիման վրա) 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական գրանցման, 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական տուրքի և 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ անշարժ գույքը հասցեավորելու  համար:

3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.37 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ04/07/2017 14:36
Վերջին անգամ խմբագրել է ՏՀԶՎԿ ՀԿ  
Վերջին խմբագրման ամսաթիվ11/05/2018 11:18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner