Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 42-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 42-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N9-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության    օրենքի 16 հոդվածի 26-րդ կետով,  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ  հոդվածով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի  առաջարկությունը  և  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`    կողմ-, դեմ-,  ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի  ավագանին`

 

 

որոշում  է`

1.Հայաստանի   Հանրապետության   Սյունիքի մարզի    Մեղրի համայնքի ավագանու  2016  թվականի սեպտեմբերի   29 «Հայաստանի   Հանրապետության  Սյունիքի   մարզի   Մեղրի  համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու և « Հայաստանի   Հանրապետության  Սյունիքի   մարզի   Մեղրիի  համայնքապետարանի աշխատակազմ»   համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների   թվաքանակը,  հաստիքացուցակը,  պաշտոնային    դրույքաչափերը   հաստատելու      մասին»  N9-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի աշխատակազմի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը աղյուսակում կատարել փոփոխություն և լրացում`

1)«Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք» տողի 21-27  կետերում կատարել փոփոխություն և լրացումհամաձայն հավելվածի:

2) Ընդամենը տողում «6529123» թիվը փոխարինել «6648123» թվով և «78349476» թիվը «79777476» թվով:

2.Սույն  որոշումն  ուժի մեջ է մտնում  2017  թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ07/12/2016 12:11
Վերջին անգամ խմբագրել է ՏՀԶՎԿ ՀԿ  
Վերջին խմբագրման ամսաթիվ11/05/2018 11:18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner