Այսօր: Կիրակի, 17 Հունվարի 2021թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 46-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 46-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ և 76-81-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության  2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ  39-Ն որոշումը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի  համայնքի ավագանին`

 

                                                                 որոշում  է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 11/11 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողերից  0,00448 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0040-0027, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N15042015-09-0020)  տրամադրել 10 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով  մրցույթային կարգով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,  տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանելով  4480 (չորս հազար չորս հարյուր ութսուն)  ՀՀ դրամ:         

2. Համայնքի ղեկավարին`  ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner