Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 1
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 1


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20–Ի N1 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                                            որոշում է՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 20-ի N1 հերթական նիստի օրակարգը`

1)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N101-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.

2)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

3)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N93 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.

4)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N97 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

5)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության մասին.

6) Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

7)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողամաս նվիրաբերելու մասին.

8)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.

9)Մեղրի համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանին հավանություն տալու մասին:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ12/02/2020 09:41
Վերջին անգամ խմբագրել է ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Վերջին խմբագրման ամսաթիվ21/02/2020 10:04

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner