Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 51-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 51-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5–Ի N11 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը  և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-, դեմ-,  ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

որոշում   է`

Հաստատել Հայաստանի Հանրապետության  Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի ավագանու  2017  թվականի  հունիսի  5-ի  N11  նիստի օրակարգը`   

1.«Ագարակի քաղաքային համայնքի «Գիհոն» կոմունալ բարեկարգման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության  լուծարման  հանձնաժողովի  կազմած  լուծարման  հաշվեկշիռը  հաստատելու մասին:

2.«Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հանձնաժողովի կազմած լուծարման հաշվեկշիռը  հաստատելու մասին:

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում  փողոց  վերանվանելու  մասին:

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով  օտարելու մասին:

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի  վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն       փոխանցված  հողամասը  համայնքային սեփականություն ճանաչելու մասին:

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի  վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների  սեփականություն   փոխանցված  հողամասերը  համայնքային սեփականություն  ճանաչելու  և Հայաստանի  Հանրապետությանը նվիրաբերելու մասին:

7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող <<ՄՏԳԱԶ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող  հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ01/06/2017 14:39
Վերջին անգամ խմբագրել է ՏՀԶՎԿ ՀԿ  
Վերջին խմբագրման ամսաթիվ11/05/2018 11:18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner