Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2019թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1352
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 115
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 115


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ՍԻՄՈՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                                       որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազ փողոցի թիվ 19/24 հասցեում գտնվող, օրինական ճանաչված 50.6 քմ մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության շինությունը (ավտոտնակը և օժանդակ շինությունը), (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24.12.2018թ. N 24122018-09-0035 վկայական) և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0.00253հա մակերեսով հողամասը (ծածկագիր` 09-005-0026-0013) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել` Սիմոն Ռաֆայելի Առաքելյանին:

2.Համաձայն ներկայացված առաջարկության Սիմոն Առաքելյանը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 35-րդ կետի գ), դ) և ե) ենթակետերով, 35.1-ին կետով սահմանված վճարները`

1) Ավտոտնակի համար 10 000 դրամ x 0,086 x 25.3 քմ = 21 758(քսանմեկ հազար յոթ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ,

2)Օժանդակ շինության համար համար 20 000 դրամ x 0,086 x 25.3 քմ =43516 ( քառասուներեք հազար հինգ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ,

3) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 528 դրամ x 25.3 քմ= 13360 (տասներեք հազար երեք հարյուր վաթսուն ) ՀՀ դրամ,

4) Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորագրերի հիման վրա 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական գրանցման, 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական տուրքի և 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ անշարժ գույքը հասցեավորելու համար:

3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.83 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner