Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2019թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1318
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
14/12/2016
Քաղաքականության մեջ կարևորում եմ պրագմատիզմը, մնացածը ինքներդ կտեսնեք

Դեկտեմբերի 13-ին Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը աշխատանքային այցով Լեհվազ գյուղում էր: Նա պաշտոնավարման առիթով շնորհավորեց նորանշանակ վարչական ներկայացուցիչ Ռ. Մկրտչյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

Համայնքի ղեկավարը բնակիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում նախ խոսեց իր պարտադիր լիազորությունների մասին: Մեկ անգամ ևս ներկայացրեց որդեգրած քաղաքական կուրսը, որին անդրադարձել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Մ. Զաքարյանը կարևորեց գյուղական բնակավայրում գյուղատնտեսության զարգացումը,գյուղմթերքի իրացումը, ուժեղ, համակարգված աշխատանքով կոմունալ ծառայություն ունենալու անհրաժեշտությունը, ակտիվ մշակութային շփումները, որի հնարավորությունը մեծանալու է՝ կապված մարտի 1-ից գործող տրանսպորտային նոր երթուղու բացման հետ:

Անդրադարձավ 2017թ. բյուջեի նախագծին և համայնքի զարգացման ծրագրին՝ կարևորելով ֆինանսական կարգապահությունը, համայնքի նկատմամբ պարտավորվածությունների կատարումը և բնակիչների ներգրավածությունը համայնքային խնդիրներին:

Ամփոփելով իր խոսքը՝ Մ. Զաքարյանը ասաց. «Մենք պոտենցիալ ունենք, նախադրյալներ ունենք, առաջ ենք շարժվելու իրատեսական ծրագրերով.իմ նախընտրական և հետընտրական խոսքը չի տարբերվելու, հիմա աշխատելու ժամանակն է՝ նոր ուժով, հետևողական ու արդյունավետ:Ես ամբոխահաճո խոսքեր չեմ ասել, չեմ ասում, դա իմ ոճը չէ: Մեր ժողովուրդը մի լավ առանձնահատկություն ունի՝ զգայուն է, անկեղծ է անարդարության նկատմամբ: Ես դա գնահատում եմ: Քաղաքականության մեջ կարևորում եմ պրագմատիզմը, մնացածը ինքներդ կտեսնեք»:

Հանդիպման ավարտին Մ. Զաքարյանը պատասխանեց բնակիչներին հուզող հարցերին, շրջայց կատարեց Լեհվազի միջնակարգ դպրոցում, մանկապարտեզում՝ առաջնային լուծում պահանջվող խնդիրներին տալով համապատասխան հրահանգներ:

 

slaq.am
http://www.slaq.am/arm/news/1146014/

 
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner