Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
գիծ

04 փետրվար 2019թ.

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ 04 ՓԵՏՐՎԱՐԻ 2019 թվականի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 29 ՈՐՈՇՈՒՄԻՑ

 

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, ՀՀ կառավարության 8 նոյեմբերի 2012թ. N1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N108-Ն որոշումը, Արթուր Ստեփանյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2018թ. փետրվարի 1-ի N312-Տ հայտը և տեղական տորքի վճարման փաստը՝ 

                                                                 որոշում եմ՝

Թույլատրել «ԱԳԱՐԱԿ ՏԱՔՍԻ» ՍՊ ընկերությանը (գրանցման համարը՝ 79.110.874957) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի անվանումը 2019 թվականի ընթացքում օգտագործել «ԱԳԱՐԱԿ ՏԱՔՍԻ» ՍՊ ընկերության ֆիրմային անվանման մեջ:

 

Համայնքի ղեկավար՝             ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Իսկականի հետ ճիշտ է՝

Աշխատակազմի քարտուղար՝
                  ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ