Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2021 թվականի N 76

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշման դրույթներով, և հիմք ընդունելով Ռոմիկ Միքայելի Պողոսյանի` համայնքի ղեկավարին ուղղած 2021 թվականի փետրվարի 22-ի թիվ 572-Ք դիմումը.

որոշում եմ՝

1.Փոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղ 4-րդ փողոց թիվ 3/1 հասցեում գտնվող, Ռոմիկ Միքայելի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23042014-09-0023) 0,02 հա մակերեսով հողամասի և նրա վրա ամրակայված 85,8 քմ ընդհանուր մակերեսով հասարակական տարածքի գործառնական նշանակությունը որպես՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողեր, իսկ շինությունը՝ բնակելի տուն:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Մ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2021թ. փետրվարի  24
        
ք․ Մեղրի