Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 223

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱԼԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31 -Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ, ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N99-Ն որոշումը և Ալբերտ Կարապետյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2020թ. հուլիսի 7-ի N2158-Ֆ հայտը.

                                                                                                                         որոշում եմ`

Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Կարապետյանին (գրանցման համարը 79.1135719) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի տարածքում գտնվող հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետում թույլատրել 2020 թվականի հուլիսի 7-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Մ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2020թ. հուլիսի  15
        
ք․ Մեղրի