Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2020 թվականի N 288

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄՈՒՇԵՂ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N962-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N99-Ն որոշումը և Մուշեղ Քարամյանի` Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացրած 2020թ. սեպտեմբերի 15-ի N3128-Ֆ հայտը.

                                                                           որոշում եմ`

Անհատ ձեռնարկատեր Մուշեղ Քարամյանին (գրանցման համարը` 72.1145562) թույլատրել  ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի 31 շենքում գտնվող հանրային սննդի օբյեկտում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատելու ժամը 24.00-ից հետո:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Մ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի  15
        
ք․ Մեղրի