Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 291

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին»  օրենքի  42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին»  օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 100-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրիի համայնքապետարանի հայտը  (մուտք՝  2020 թվականի սեպտեմբերի  14-ի  N 3117-Պ)

որոշում եմ ՝

1.Տալ Մեղրիի համայնքապետարանին՝ ՀՀ Սյունիքի մարզի  Մեղրի համայնքի   Շվանիձոր գյուղի 1-ին  փողոցի թիվ 18/1 հասցեում   գտնվող մանկապարտեզի և բուժ կետի համար հատկացված շինության վերահատակագծման և վերանորոգման  աշխատանքների համար թիվ 12 շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):

2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Մ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի  17
        
ք․ Մեղրի