 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Ֆաքս 38.90262518038874, 46.245412080704206, meghri.syuniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2020թվականի N 331
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի առաջին մասով, 689-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 01-ի թիվ 63 որոշումը.
որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Վարդանիձոր գյուղի 3-րդ փողոց թիվ 22 հասցեում գտնվող 126,4 քմ մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N17092020-09-0064) և նրա սպասարման համար անհրաժեշտ 1083,1քմ մակերեսով հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին՝ կանոնադրական նպատակներին համապատասխան շահագործման և պահպանության նպատակով:
2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և գույքի կառավարման բաժնի պետի վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Մեղրի