Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, meghri.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 փետրվարի 2019թվականի N 29

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, ՀՀ կառավարության 8 նոյեմբերի 2012թ. N1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N108-Ն որոշումը, Արթուր Ստեփանյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2018թ. փետրվարի 1-ի N312-Տ հայտը և տեղական տորքի վճարման փաստը՝ 

                                                                 որոշում եմ՝

Թույլատրել «ԱԳԱՐԱԿ ՏԱՔՍԻ» ՍՊ ընկերությանը (գրանցման համարը՝ 79.110.874957) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի անվանումը 2019 թվականի ընթացքում օգտագործել «ԱԳԱՐԱԿ ՏԱՔՍԻ» ՍՊ ընկերության ֆիրմային անվանման մեջ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                         ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Մեղրի