1.Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 52 հասցեում գտնվող, Աշոտ Մուշեղի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1225 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «այլ հողեր» գործառնական նշանակության հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0061-0048, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 20052020-09-0032) ինքնակամ կառուցված 0,6 քմ թիվ 1 և 19,2 քմ թիվ 2 պարիսպները, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:
2.Տեղեկացնել Աշոտ Մուշեղի Հայրապետյանին, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Մեղրի համայնքի բյուջեի 900305083306 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման 18-րդ կետի բ) ենթակետով սահմանված վճարները՝
0,6 քմ և 19,2 քմ պարիսպների համար 13662 (տասներեք հազար վեց հարյուր վաթսունեկու) ՀՀ դրամ (19,8 քմ x 10 000 դրամ x 0.069 = 13662 ՀՀ դրամ).
3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի վրա:
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: