ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 292
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 100-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրիի համայնքապետարանի հայտը (մուտք՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-ի N 3114-Պ)
որոշում եմ ՝
1.Տալ Մեղրիի համայնքապետարանին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի 3-րդ փողոցի թիվ 3/1 հասցեում Լեհվազ գյուղի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների համար թիվ 13 շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Մ. ԶԱՔԱՐՅԱՆ
2020թ. սեպտեմբերի 17
ք․ Մեղրի