Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 դեկտեմբերի 2020 թվականի N 334

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ԳԱՐԻԿ ՍԵՆԻԿԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի նոյեմբերի 30-ի N72 որոշումը և Գարիկ Սենիկի Ղարիբյանի գնման նախապատվության առաջարկությունը ընդունելու մասին համաձայնագիրը.

որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Ագարակ քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող 146,95 քմ մակերեսով բնակելի տունը, 15,65 քմ գոմը և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,07 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ կադաստրային ծածկագիր՝ 09-002-0034-0005, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N25092020-09-0033 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել՝ 336 583 ՀՀ դրամով (900305081482 հաշվեհամարին բնակելի տան համար 30 000 դրամ x 0,069 x 146,95 քմ = 304 187 / երեք հարյուր չորս հազար մեկ հարյուր ութսունյոթ / ՀՀ դրամ, գոմի համար 30 000 դրամ x 0,069 x 15,65 քմ = 32 396 /երեսուներկու հազար երեք հարյուր իննսունվեց / ՀՀ դրամ), (900305081367 հաշվեհամարին պահպանման և սպասարկման համար ամրակայված հողատարածքի համար 342 x 700 քմ= 239 400 / երկու հարյուր երեսունինը հազար չորս հարյուր /)ՀՀ դրամով օտարել կառույցն իրականացրած ֆիզիկական անձ՝ Գարիկ Սենիկի Ղարիբյանին:

2. Ընդունել ի գիտություն, որ

1)վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 ՀՀ դրամ.

2)անշարժ գույքի առքուվաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։

3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Մ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2020թ. դեկտեմբերի  01
        
ք․ Մեղրի