Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 228

ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով  Անուշավան  Սենիկի  Հովհաննիսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2020թ. հուլիսի 13-ի N 2212-Ք դիմումը.

                                                                                                       որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղում գտնվող, Անուշավան Սենիկի Հովհաննիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասերին տրամադրել՝

1)09-037-0015-0007 կադաստրային ծածկագրով  0,124 հա մակերեսով հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ. Լեհվազ, 3-րդ փողոց թիվ 60/1» հասցե.

2)09-037-0024-0008 կադաստրային ծածկագրով  0,057 հա մակերեսով  հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ. Լեհվազ, 3-րդ  փողոց թիվ 44/2» հասցե:

2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Մ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2020թ. հուլիսի  15
        
ք․ Մեղրի