 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 մարտի 2021 թվականի N 80
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 100-րդ կետով, հիմք ընդունելով <<Ագարակի ՊՄ>> ՓԲԸ-ի տնօրեն Անդրեյ Սինյակովի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2021թ.-ի փետրվարի 26-ի N642-Տ դիմումը.
որոշում եմ՝
1.Տալ <<Ագարակի ՊՄԿ>> ՓԲԸ-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան գյուղում գազատարի տեղափոխման աշխատանքների համար թիվ 3 շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Մ. ԶԱՔԱՐՅԱՆ
2021թ. մարտի 01
ք․ Մեղրի