Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2020 թվականի N 289

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՇՈՏ ԱՐՄԵՆԱԿԻ ԱՐԵՍՏԱԿԵՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արմենակ Աշոտի Արեստակեսյանի  15 սեպտեմբերի 2020 թվականի  (մուտք՝ 3131-Ք) դիմումը, հաշվի առնելով Մեղրի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի  2020 թվականի սեպտեմբերի 16-ի  թիվ  5 արձանագրությունը՝ 

                                                                                   ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Թույլատրել Արմենակ Աշոտի Արեստակեսյանին կնքելու իր անչափահաս երեխային՝ Աշոտ Արմենակի Արեստակեսյանին(ծնված՝ 16.04.2006թ.) սեփականության իրավունքով պատկանող՝ մարզ Սյունիք, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք Թումանյան փողոց թիվ 19/1 բնակելի տուն  հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալության տրամադրման գործարք:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմենակ Արեստակեսյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Մ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի  16
        
ք․ Մեղրի