Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2020 թվականի N 196

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի հունարի 19-ի N 38-Ն որոշումը և Հարություն Լեռնիկի Ադամյանի՝ համայնքի ղեկավարին  ուղղած թիվ 1719-Ք դիմումը.

 որոշում եմ՝ 

1. Փոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի Ագարակ քաղաքի Չարենցի  փողոցի թիվ 28/2 հասցեում գտնվող, Հարություն Լեռնիկի Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2429438, կադաստրային ծածկագիր՝ 09-008-0046-0016) 0,0045 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակությունը որպես՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողեր:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Մ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2020թ. հունիսի  24
        
ք․ Մեղրի