Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 28-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 ապրիլի 2017 թվականի N 28-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  20-րդ  հոդվածի  1-ին  մասով, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի  3-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի 1-ին   մասի դրույթներով, համաձայն  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2006  թվականի մայիսի 8-ի  N912-Ն   որոշմամբ  հաստատված  կարգի 3.1  կետի  1)  և  2) ենթակետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի  29-ի  N1918-Ն   որոշմամբ, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-11,  դեմ-0,  ձեռնպահ-0,  Հայաստանի   Հանրապետության  Սյունիքի մարզի  Մեղրի  համայնքի  ավագանին 

 

որոշում   է`

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության  Սյունիքի   մարզի   Մեղրի   համայնքի   Լիճք բնակավայրի  (գյուղ) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում   փոփոխություն  կատարելուն, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվողհամայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0,0583 հա և 0,0429 հա  (ծածկագիր՝ 09-092-0313-0006) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ  ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «էներգետիկայի  հողեր»   գործառնական  նշանակությամբ՝  ինքնակամ կառուցված շինությունները  օրինականացնելու համար:

2.Համայնքի ղեկավարին`  համապատասխան  եզրակացություն ստանալու համար  օրենսդրությամբ սահմանված  կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել  Հայաստանի Հանրապետության  Սյունիքի  մարզպետին:


Կողմ -11

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner