Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 57-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2016 թվականի N 57-Ա

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 22.06.2012թ. N822-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի 7 հասցեում գտնվող շենքը 2015 թվականի հունիսի 13-ին հրդեհվելուց հետո բնակիչները տարահանվել և անհատույց բնակվում են Արմեն Կառլենի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող հյուրանոցի շենքում, հիմք ընդունելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները` կողմ-10, դեմ-0,  ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության  Սյունիքի  մարզի Մեղրի   համայնքի  ավագանին

 

որոշում  է`

ՀՀ Երևան քաղաքի բնակիչ Արմեն Կառլենի Միրզոյանին  ք. Մեղրի Զ. Անդրանիկի 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  իրեն պատկանող գույքի /հասարակական նշանակության շինություն` ծածկագիր` 09-005-064-001-002 և հողամաս` ծածկագիր` 09-005-064-001/ համար տրամադրել գույքահարկի և հողի հարկի արտոնություն՝ 157987 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով, ազատելով 2016 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ առկա գույքահարկի  ընթացիկ տարվա ապառքի` 144139 ՀՀ դրամ, տույժի` 5837 ՀՀ դրամ, հողի հարկի ապառքի` 7052 ՀՀ դրամ, տույժի` 952 ՀՀ դրամ վճարումից:


Կողմ -10

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner