Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 103-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2017 թվականի N 103-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63 հոդվածի 1-ին պարբերությամբ և 3)-րդ ենթակետով, 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի «Մեղրի  համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն 2017 թվականին օգտագործման տրամադրելու և օտարելու, հրապարակային սակարկությունների վարձավճարների և օտարման մեկնարկային գները հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության   հետևյալ արդյունքները`  կողմ-10, դեմ-0,  ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 27 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիայի «պահեստարաններ» գործառնական  նշանակության       09-002-0064-0123 կադաստրային ծածկագրով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N16102017-09-0030) 0,0655 հա հողամասը պահեստարան կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 393 000 (երեք հարյուր իննսուներեք հազար) ՀՀ դրամ:   

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսքեր նշանակության 09-092-0333-0177 կադաստրային ծածկագրով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական   գրանցման  վկայական N16102017-09-0023) 0,2318 հա հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 231 800 (երկու հարյուր երեսունմեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:

3. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

                  

 


Կողմ -10

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(17.43 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner