Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իրազեկում
2024,Մարտ 22 - Ապրիլ 22

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ բնակիչներ․

Տեղեկացնում ենք, որ Մեղրի համայնքի «Փարամազի փողոցի 15, 17, 19, 32, 36, 42, Ադելյան փողոցի 15ա, 15բ բազմաբնակարան  շենքերի  տանիքների վերանորոգում և վերելակների  արդիականացում» սուբվենցիոն ծրագրի իրականացման աշխատանքները սկսելուց առաջ պետք է տանիքների վրա գտնվող բոլոր արևային պանելները և չրանոցները քանդել, հեռացնել  և հավաքել։

 

12.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 4-ի (Քաջարան-Ագարակ հատված) շրջանակներում մեկնարկում են շինարարական աշխատանքները։Շինարարական աշխատանքների մեկնարկով պայմանավորված՝ հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն՝•շինարարական աշխատանքների մեկնարկի•ընթացակարգերի•ծրագրի շրջանակներում ազդեցության ենթակա անձանց իրավունքների•բողոքարկման գործընթացի մասին։Հանրային իրազեկման հանդիպումների ընթացքում մասնակիցները կարող են իրենց բոլոր հուզող հարցերը ուղղել կազմակերպիչներին։Հանդիպումները ... Մանրամասն
11.04.24 ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

2024թվականի փետրվարի 16-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Բ.Զաքարյանի և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Գասպարյանի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի կատարվելու են.

  • ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ.Անդրանիկ 28, 32, 36 բակերի և մայթերի
  • ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի 40, 27 և Գ.Նժդեհ փողոցների և մայթերի

ասֆալտապատման աշխատանքներ։

Այժմ ծրագիրն ընթացիկ փուլում է և համայնքի երկու քաղաքներում կատարվում են ասֆալտի քանդման ակտիվ աշխատանքներ։

Նշենք, որ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ թիմը տարիներ շարունակ ապահովում է բարձրակարգ ասֆալտապատում և կառուցապատում։

10.04.24 «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀ…»
Ապրիլի 9-ին, «Մեղրիի Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը տեղի ունեցավ սպասված «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀ…» խորագիրը կրող գարնանային միջոցառումը` նվիրված մայրության և գեղեցկության տոնին:Միջոցառմանը զուգահեռ Ագարակի մշակույթի տան 2-րդ հարկի նախասրահում համայնքի շնորհաշատ երեխաները իրականացրեցին ձեռագործ զարդերի, կավե իրերի ցուցահանդես-վաճառք: Գեղեցիկին նվիրված միջոցառման ընթացքում ամփոփվեց ավանդույթ դարձած «Գարուն է գալիս...» խորագրով ստեղծագործական մրցույթը: Լավագույն ստեղծագործությունների հեղինակները «Մեղրիի Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից արժանացան պատվոգրերի և շնորհակալագրի:Հանդիսատեսի հոգիները լիացրին «Մեղրիի ... Մանրամասն
10.04.24 Սեղանի թենիսի մրցաշար Մեղրի համայնքում
Ապրիլի 9-ին և 10-ին, Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ 2024 թվականի « Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը:Մրցաշարին մասնակցում էին Ագարակի, Մեղրու թիվ 1, Մեղրու թիվ 2, Շվանիձորի, Լեհվազի, Վարդանիձորի և Կարճևանի դպրոցների աշակերտները :Օր 15-9- րդ դասարանների միջև կայացած մրցապայքարի արդյունքում`✔ «Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը,✔ «Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը,✔ «Վարդանիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը ` երրորդ:Նաև բոլոր խմբերը Մեղրի համայնքի ղեկավարի կողմից արժանացան շնորհակալագրերի:Օր ... Մանրամասն
09.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ․Տեղեկացնում ենք, որ Մեղրիի համայնքապետարանում գործարկված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» (ՀԿՏՀ) նոր տարբերակում ներառված են թվով յոթ նոր, այդ թվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1218-Ն և 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշումներով սահմանված ծառայություններ (տե՛ս համակարգի «Ծառայությունների հավաքածու» բաժինը)․1. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում։2. Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում։3. Մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն ... Մանրամասն
08.04.24 Իրազեկում

❗️Մեղրի համայնքի հարգելի’ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ «Հիմնատավուշ» գյուղատնտեսական ծրագրի շրջանակներում կարող եք սահմանափակ քանակով անվճար ձեռքբերել⤵️
•սև սալորի
•արքայանարնջի(կարալյոկ) տնկիներ և
•լոլիկի
•սմբուկի
•պղպեղի սածիլներ։
📌Մինչև 1000մ2 ազատ հողատարածքի դեպքում բնակչին տրվում է 40տնկի։
📌100մ2 վարելահողի դեպքում բնակչին տրվում է 400սածիլ։
Վարչական բնակավայրերից ցանկացողները կարող են մոտենալ և ցուցակագրվել վարչական շենքերում, իսկ Մեղրի քաղաքի բնակիչները՝ Մեղրիի համայնքապետարանում։
Վերջնաժամկետը՝ ապրիլի 9-ին ժամը 16։00։

08.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ․

Տեղեկացնում ենք, որ Ագարակ-Քաջարան  ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։

Խնդրում ենք, ձայներ լսելիս խուճապ չառաջացնել։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner