23.04.24
Հրաձգության մրցաձևը Մեղրի համայնքում
|
Այսօր՝ ապրիլի 23-ին՝ Ագարակի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, տեղի ունեցավ 2024 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման հրաձգություն մրցաձևի համայնքային փուլը։Մարզական միջոցառմանը մասնակցում էին Ագարակի, Մեղրու թիվ 2, Լեհվազի, Շվանիձորի, Վարդանիձորի դպրոցները։ Առաջնության համար մղվող պայքարում պատվավոր առաջին տեղը զբաղեցրեց Ագարակի միջնակարգ դպրոցը,երկրորդ տեղը ՝ Շվանիձորի, իսկ երրորդ տեղը ՝ Վարդանիձորի դպրոցները։ Բոլոր թիմերը Մեղրի համայնքի ղեկավարի կողմից արժանացան շնորհակալագրերի՝ հաղթանակի և ակտիվ մասնակցության համար։
|
|
23.04.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ «Հիմնատավուշ» գյուղատնտեսական ծրագրի շրջանակներում կարող եք ձեռքբերել՝ - 1 240 000 ՀՀ դրամ արժողությամբ, 100քմ մակերեսով ֆրանսիական արտադրության 5 ջերմոց(նախնական)։
- Ջերմոցի գնի 25%-ը կազմում է 310 000 ՀՀ դրամ և վճարվում է շահառուի կողմից։
- Շահառուն պետք է ունենա 18x8քառ. մետր հողատարածք։
Ցանկացողները կարող են դիմել Մեղրիի համայնքապետարան՝ Քաղաքացիների սպասարկման գրասենյակ(ՔՍԳ) կամ իրենց բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 098 798101(Անդրանիկ Մանուկյան)։ - Հայտերի վերջնաժամկետ՝ ապրիլի 25
|
|
23.04.24
«Հող ու ջուր» խորագրով երկօրյա բացառիկ համերգաշար Սյունիքում
|
Ապրիլի 21-ին և 22-ին՝ իր բացառիկ համերգային շրջագայությամբ, Սյունիքի մարզում էր աշխարհահռչակ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը։Ապրիլի 22-ին՝ ժամը 18։05-ին, Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի մշակույթի տունը այսքան տարի անց կրկին լիուլի էր մարդկանցով, անզուգական երգ-երաժշտությամբ և հանդիսատեսի ջերմ ծափերով։Համասյանի կախարդական հնչյունները մի պահ հանդիսատեսին կտրել էին իրականությունից՝ տանելով դեպի նոր հորիզոններ։Խորհին շնորհակալություն ենք հայտնում համերգի աջակիցներին՝* Համասյան Տիգրան* Հանրային Հեռուստաընկերություն* Սյունիքի մարզպետի աշխատակազմ* Կապանի Երաժշտական Փառատոն* Գորիսի Համայնքապետարան* «My Forest Armenia»* Ռուբեն Վան Լեյեր* Տաթևիկ Ստեփանյան* Տիգրան Միքայելյան* «Helicopters ...
Մանրամասն |
|
23.04.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ հայրենակիցներ․ Տեղեկացնում ենք, որ մայիսի 2-ից մինչև մայիսի 31-ը, ռուսական զորամասի տարածքում տեղի կունենան կրակային պարապմունքներ՝ խոշոր տրամաչափի զինտեխնիկայի կիրառմամբ։ Խնդրում ենք, ձայներ լսելիս խուճապ չառաջացնել։
|
|
18.04.24
Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի N4 հերթական նիստը
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի N4 հերթական նիստը:
|
|
17.04.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ«Զանգեզուր լոգիստիկս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Մեղրիի ավազակոպճային խառնուրդի երևակման 1-ին և 2-րդ տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ նախատեսվող հանրային քննարկումը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը 16։00-ին Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում (հասցե` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Զ.Անդրանիկի 2)։Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես ...
Մանրամասն |
|
17.04.24
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻՆ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, տեղի կունենա ծաղկեդրման արարողություն հետևյալ ժամանակացույցով՝ 11:00 Ծաղկեդրում ք. Ագարակում /Մեծ Եղեռնը խորհրդանշող կոթողին/ 12:00 Ծաղկեդրում ք. Մեղրիում /Փարամազի հուշարձանին/
|
|
16.04.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ․ Տեղեկացնում ենք, որ Մեղրի համայնքի «Փարամազի փողոցի 15, 17, 19, 32, 36, 42, Ադելյան փողոցի 15ա, 15բ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում և վերելակների արդիականացում» սուբվենցիոն ծրագրի իրականացման աշխատանքները սկսելուց առաջ պետք է տանիքների վրա գտնվող բոլոր արևային պանելները և չրանոցները քանդել, հեռացնել և հավաքել։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |