Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ
Առաջիկայում ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է իրականացնել <<Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում>> ծրագիր, որի շրջանակներում վարկ ստանալու նպատակով բանկերին դիմելու համար որպես պարտադիր պայման է սահմանվել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում դասընթացներ անցնելն ու հավաստագրվելը:
Սյունիքի մարզում սեպտեմբեր ամսին կիրականացվի այդօրինակ 3 դասընթաց՝ նախապես ներկայացված հայտերի հիման վրա:
Դասընթացի անցկացման օրերի և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ, երբ կլինեն դիմումատուների կողմից ներկայացված հայտեր: (Հայտի ձևը տես կայքի Հայտարարություններ բաժնում):
Յուրաքանչյուր դասընթաց նախատեսում է կազմակերպել նախնական նախնական հարցազրույց անցած և ընտրված 20-25 հայտատուի համար:
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԳԶՀ Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Արմիկ Բակունցին, հեռ.՝ 091 37 98 10:
Հայտը լրացնելու համար կարող եք այցելել նաև Ագարակ քաղաքի վարչական ղեկավարի նստավայր՝ Գարեգին Նժդեհ 5 հասցեով, կամ զանգահարել 0286(2) 23 50 հեռ. համարին, Մեղրիի համայնքապետարան՝ Զորավար Անդրանիկ 2 հասցեով, վարչական շենքի երրորդ հարկ, գյուղերը՝ վարչական ղեկավարի նստավայրեր կամ գրելով գրելով meghri.syuniq@mta.gov.am էլ. համարին: