Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ
Հաշվի առնելով սույն թվականի մայիսի 7-ին Մեղրի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիան, ձեռնարկողի և լիազոր մարմնի քննարկման ընթացքում ձեռք բերված համաձայնությամբ՝ 2018 թվականի մայիսի 8-ին, ժամը 10:30-ին Տաշտուն բնակավայրում՝ վարչական ղեկավարի նստավայրում<<ԱՏ Պլյուս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի թևերում 2018-2021 թթ. ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը չի կայանալու: