Այսօր: Երկուշաբթի, 19 Նոյեմբերի 2018թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 472
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն



Հայտարարվում է պետական սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարիամ Ծատրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
30/07/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/08/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում  է  պետական  սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ ( լոտ)՝  բաց եղանակով:

      Էներգիտակայի, կապի ,տրանսպորտի և կոմունալ  ենթակառուցվածքների օբյեկտների  հողեր` բջջային կայան կառուցելու նպատակով.

Լոտ 1. Մեղրի համայնքգ  Շվանիձոր 6-րդփողոց թիվ 5 հասցեում գտնվող  0,04  հա հողամաս, ծածկագիր՝ 09-074-0434-0003, մեկնարկային գինը –  3.200.000 ՀՀ դրամ:

 

    Աճուրդը տեղի կունենա 2018 թվականի  օգոստոսի  23-ին ժամը 10:00-ին Սյունիքի մարզի                    Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:   

    Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար     առկա չեն: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2018թ. օգոստոսի 17-ը, ժամը 16:00-ը։ Աճուրդի  կազմակերպման փաթեթում առկա են աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն  ու  պայմանագրի  նախագծերը: Ցանկացողները աճուրդի փաթեթին  կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23): 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2

+374 286 4-34-23

meghri.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner