Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարիամ Ծատրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
02/08/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
03/09/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում  է  համայնքային  սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (3 լոտ)՝  բաց եղանակով:

      Գյուղատնտեսական նշանակության հողերից՝ գյուղատնտեսական գործունեությունծավալելու նպատակով.

Լոտ 1. Մեղրի համայնքգ   Նռնաձոր,  0,14924  հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0136-0009, մեկնարկային գինը –  62681 ՀՀ դրամ:
Լոտ 2. Մեղրի համայնք գ   Նռնաձոր  , 0.70382 հա  հողամաս, ծածկագիր՝ 09-066-0136-0006, մեկնարկային գինը – 295605 ՀՀ դրամ:

Լոտ 3. Մեղրի համայնք ք.  Մեղրի   0,29452 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0750-0031,09-005-0730-003    մեկնարկային գինը -  294520ՀՀ դրամ:

 

    Աճուրդը տեղի կունենա 2018 թվականի  սեպտեմբերի 4-ին ժամը 10:00-ին Սյունիքի մարզի                    Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:   

    Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար     առկա չեն: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2018թ. օգոստոսի  31-ը, ժամը 16:00-ը։ Աճուրդի  կազմակերպման փաթեթում առկա են աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն  ու  պայմանագրի  նախագծերը: Ցանկացողները աճուրդի փաթեթին  կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23): 

 

 

 

Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner