Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 14:00-ին Մեղրիի համայնքապետարանում կկայանա Մեղրի համայնքի ավագանու N1 արտահերթ նիստը
Օրակարգ
1. Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին:
2.Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը անհատույց օգտագործման իրավունքով «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրելու մասին:
3.Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N87 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4.2021 թվականին օտարման կամ օգտագործման տրամադրման ենթակա հողամասերի ցանկը հաստատելու մասին:
5.Մեղրի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին:
6.Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) տրամադրելու և 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N83 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
7.Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: