Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
   Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ «Հիմնատավուշ» գյուղատնտեսական ծրագրի շրջանակներում կարող եք ձեռքբերել՝
  • 1 240 000 ՀՀ դրամ արժողությամբ, 100քմ մակերեսով ֆրանսիական արտադրության 5 ջերմոց(նախնական)։
  • Ջերմոցի գնի 25%-ը կազմում է 310 000 ՀՀ դրամ և վճարվում է շահառուի կողմից։
  • Շահառուն պետք է ունենա 18x8քառ. մետր հողատարածք։
Ցանկացողները կարող են դիմել Մեղրիի համայնքապետարան՝ Քաղաքացիների սպասարկման գրասենյակ(ՔՍԳ) կամ իրենց բնակավայրերի վարչական ղեկավարներին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
    098 798101(Անդրանիկ Մանուկյան)։
  • Հայտերի վերջնաժամկետ՝ ապրիլի 25
18.04.24 Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի N4 հերթական նիստը
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի N4 հերթական նիստը:
17.04.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ«Զանգեզուր լոգիստիկս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Մեղրիի ավազակոպճային խառնուրդի երևակման 1-ին և 2-րդ տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ նախատեսվող հանրային քննարկումը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը 16։00-ին Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում (հասցե` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Զ.Անդրանիկի 2)։Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես ... Մանրամասն
17.04.24 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻՆ

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, տեղի կունենա ծաղկեդրման արարողություն հետևյալ ժամանակացույցով՝

11:00
Ծաղկեդրում ք. Ագարակում
/Մեծ Եղեռնը խորհրդանշող կոթողին/

12:00
Ծաղկեդրում ք. Մեղրիում
/Փարամազի հուշարձանին/

 

   

16.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ բնակիչներ․

Տեղեկացնում ենք, որ Մեղրի համայնքի «Փարամազի փողոցի 15, 17, 19, 32, 36, 42, Ադելյան փողոցի 15ա, 15բ բազմաբնակարան  շենքերի  տանիքների վերանորոգում և վերելակների  արդիականացում» սուբվենցիոն ծրագրի իրականացման աշխատանքները սկսելուց առաջ պետք է տանիքների վրա գտնվող բոլոր արևային պանելները և չրանոցները քանդել, հեռացնել  և հավաքել։

 

12.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 4-ի (Քաջարան-Ագարակ հատված) շրջանակներում մեկնարկում են շինարարական աշխատանքները։Շինարարական աշխատանքների մեկնարկով պայմանավորված՝ հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն՝•շինարարական աշխատանքների մեկնարկի•ընթացակարգերի•ծրագրի շրջանակներում ազդեցության ենթակա անձանց իրավունքների•բողոքարկման գործընթացի մասին։Հանրային իրազեկման հանդիպումների ընթացքում մասնակիցները կարող են իրենց բոլոր հուզող հարցերը ուղղել կազմակերպիչներին։Հանդիպումները ... Մանրամասն
11.04.24 ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

2024թվականի փետրվարի 16-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Բ.Զաքարյանի և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Գասպարյանի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի կատարվելու են.

  • ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ.Անդրանիկ 28, 32, 36 բակերի և մայթերի
  • ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի 40, 27 և Գ.Նժդեհ փողոցների և մայթերի

ասֆալտապատման աշխատանքներ։

Այժմ ծրագիրն ընթացիկ փուլում է և համայնքի երկու քաղաքներում կատարվում են ասֆալտի քանդման ակտիվ աշխատանքներ։

Նշենք, որ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ թիմը տարիներ շարունակ ապահովում է բարձրակարգ ասֆալտապատում և կառուցապատում։

10.04.24 «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀ…»
Ապրիլի 9-ին, «Մեղրիի Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը տեղի ունեցավ սպասված «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀ…» խորագիրը կրող գարնանային միջոցառումը` նվիրված մայրության և գեղեցկության տոնին:Միջոցառմանը զուգահեռ Ագարակի մշակույթի տան 2-րդ հարկի նախասրահում համայնքի շնորհաշատ երեխաները իրականացրեցին ձեռագործ զարդերի, կավե իրերի ցուցահանդես-վաճառք: Գեղեցիկին նվիրված միջոցառման ընթացքում ամփոփվեց ավանդույթ դարձած «Գարուն է գալիս...» խորագրով ստեղծագործական մրցույթը: Լավագույն ստեղծագործությունների հեղինակները «Մեղրիի Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից արժանացան պատվոգրերի և շնորհակալագրի:Հանդիսատեսի հոգիները լիացրին «Մեղրիի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner