Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 759-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2024 թվականի N 759-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ՝ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և 2019 թվականի մայիսի 10-ի N572-Ն որոշումներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 11-ի N87-Ա որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը 3 (երեք) ամիս ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ին՝ հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով՝

1)09-051-0409-0001 կադաստրային ծածկագրով 0,73479 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով,

2)09-051-0409-0001 կադաստրային ծածկագրով 0,07726 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով,

3)09-051-0409-0001 կադաստրային ծածկագրով 0,12536 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 3000 (երեք հազար) ՀՀ դրամ վարձավճարով,

4)09-005-0730-0001 կադաստրային ծածկագրով 1,12383 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով:

2.Սահմանել, որ.

1)վարձակալության իրավունք ձեռք բերող անձը պարտավոր է վարձավճարը վճարել ամսական՝ ոչ ուշ քան հաջորդ ամսվա 15-ը՝ Մեղրիի համայնքապետարանի 900305081052 հաշվարկային հաշվին,

2)վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով։

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner